bool(true) Խուղակի թերֆունկցիա երիկամային անբավարարությամբ
Դիմել բժշկի

Խուղակի թերֆունկցիա երիկամային անբավարարությամբ

Ի՞նչ է խուղակի թերֆունկցիան երիկամային անբավարարությամբ


Այն պարագայում երբ հիվանդն ունի երիկամի քրոնիկ հիվանդություն կամ նրա մոտ առաջանում է հանկարծակի երիկամային անբավարարություն՝ վտանգ է առաջանում, որ երիկամների ֆունկցիան կարող է չվերականգնվել: Արդյունքում այսպիսի հիվանդներին շաբաթական մի քանի անգամ կատարվում է հեմոդիալիզ: Սա բուժական միջոց է, որի ժամանակ օգտագործվում է սարք՝ արյան մեջ արտազատուկները մաքրելու, ավելորդ հեղուկը դուրս բերելու և էլեկտրոլիտային ճիշտ հավասարակշռությունը վերականգնելու համար: Դիալիզի իրականացումը հեշտացնելու նպատակով վիրաբույժը սովորաբար զարկերակը միացնում է երակին՝ ստեղծելով զարկերակաերակային խուղակ (արտերիովենոզ ֆիստուլա AV):



Եթե խուղակի ստեղծումն անհնար է, վիրաբույժը փոխարենն օգտագործում է զարկերակաերակային փոխպատվաստուկ (AV graft)՝ սինթետիկ խողովակ, որը միակցում է զարկերակն ու երակը: Եթե AV խուղակը կամ փոխպատվաստուկը համապատասխան կերպով չեն գործում և անհրաժեշտ է լինում այն վերաբացել և վերափոխել, ապա այս վիճակն անվանում ենք AV խուղակի թերֆունկցիա երիկամային անբավարարության ժամանակ:






Ախտանիշները


Եթե հիվանդն ունի զարկերակաերակային խուղակի կամ փոխպատվաստուկի թերֆունկցիա, ապա բժիշկը կլինիկական հետազոտության ընթացքում կնկատի այնպիսի ախտանիշներ, ինչպես՝ տվյալ հատվածի բաբախում կամ ձեռքի այտուց:
Դիալիզի ժամանակակից սարքերը կարողանում են հայտնաբերել թերֆունկցիայի պատճառով առաջացած որոշ խնդիրներ, օրինակ՝ արյան հոսքի անբավարարությունը, որն առաջանում է արյուն մատակարարող զարկերակի նեղացման (ստենոզ) պատճառով կամ կրծքավանդակի մեծ երակի նեղացման պատճառով երակի պատերին գործադրվող անբնական բարձր ճնշումը:



Ախտորոշումը


Բժիշկն ախտորոշում է այս վիճակը պատկերային տեխնիկաների, օրինակ՝ կոնտրաստային ուժեղացմամբ համակարգչային շերտագրում ՝ՀՇ ՄՌՇ հետազոտության միջոցով:
 

Բուժումը


Զարկերակաերակային խուղակի թերֆունկցիան սովորաբար առաջանում է երբ երակների նեղացման պատճառով առաջացել են մակարդուկներ՝ արյան խցանում (թրոմբոզ):
Բուժման մեթոդի ընտրությունը կախված է խուղակի թերֆունցկիայի առաջացման պատճառից և դրա տեղակայումից: Եթե խուղակի թերֆունցկիան առաջացել է անոթների նեղացումից, ինտերվենցիոն ռադիոլոգը կատարում է մինիմալ ինվազիվ միջամտություն, որը կոչվում է միջլուսանցքային (տրանսլումինալ) անգիոպլաստիկա: Այս միջամտության ժամանակ ինտերվենցիոն ռադիոլոգը պատկերային հսկողության պայմաններում նեղացված անոթի մեջ ներմուծվում է կաթետեր (բարակ ճկուն խողովակ)՝ ծայրին բարակ բալոն, որն այնուհետև զգուշերոն բացվում է՝ տարածքն ընդլայնելով: Կախված հիվանդի վիճակից՝ նրան հնարավոր է նշանակվի արյան մակարդուկների առաջացումը կանխող դեղամիջոց:








նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am