bool(true) Խցանող ուրոպաթիա՝ մեզի արտահոսքի խանգարում
Դիմել բժշկի

Խցանող (օբստրուկտիվ) ուրոպաթիա (հիդրոնեֆրոզ)

Ի՞նչ է խցանող ուրոպաթիան

 

Երիկամներն արտազատում են մեզ, որը միզածորաններով անցնում է միզապարկ և այդպիսով դուրս գալիս օրգանիզմից: Եթե դրենաժային այս համակարգում որևէ խցանում է առաջանում, մեզը կուտակվում է երիկամների բաժակ-ավազանային համակարգում (առաջանում է հիդրոնեֆրոզ), ինչը մեծ վտանգ է ներկայացնում երիկամների համար: Այսպիսի երևույթը կոչվում է խցանումային ուրոպաթիա: Այն լինում է բնածին, կամ զարգանում է կյանքի ընթացքում:

Ախտանիշները

Առաջանում են կրկնվող վարակներ, մեջքի ցավ կողաղեղի ներքևում և արյուն մեզի մեջ: Եթե երիկամների ֆունկցիան խանգարվել է, առաջանում է սրտխառնոցի զգացում:

 

Ուրոպաթիայի ախտորոշումը

Դեպքերի մեծամասնությունում առաջին հերթին կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ): Եթե պատճառը երիկամային կամ միզապարկի քարերն են, ապա բժիշկն այն ախտորոշելու համար կատարում է ռենտգեն կամ ՀՇ (համակարգչային շերտագրում, KT) հետազոտություն՝ առանց կոնտրաստային նյութի: Կոնտրաստային նյութով ՀՇ կատարվում է այլ պատճառների, օրինակ՝ ուռուցքի հայտնաբերման պարագայում: Երբեմն, ախտորոշման մեջ կիրառվում է նաև ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրում, МРТ) հետազոտություն:

 

 

Ուրոպաթիայի բուժումը

Բուժումը կախված է ուրոպաթիայի առաջացման պատճառից: Եթե խցանումը լուրջ է և երիկամների ֆունկցիան վտանգված է, ապա խցանումը վերացնելու նպատակով կատարվում է դրենավորում. մաշկի միջով հատուկ խողովակ է ներմուծվում բաժակ-ավազանային համակարգ: Այս միջամտությունը կոչվում է նեֆրոստոմիա:

Երբեմն խցանումը կարելի է մեղմել միզուկի և միզապարկի միջով (ցիստոսկոպիա): Քարերը կարելի է հեռացնել միջմաշկային, միջմիզապարկային եղանակով և բաց վիրահատությամբ:

Եթե հայտնաբերվել է ուռուցք, ապա խցանումը վերացնելու համար կպահանջվի վիրահատություն կամ ճառագայթային թերապիա:

 

 


 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am