bool(true)
Ոսկրի ուռուցքը հյուսվածքի զանգված է, որն առաջանում է ոսկրերում բջջի անկանոն աճի կամ բաժանման արդյունքում: Գոյություն ունի ուռուցքի երկու տեսակ՝ առաջնային և երկրորդային: Ոսկրի առաջնային ուռուցքն առաջինը զարգանում է հենց ոսկորում, իսկ երկրորդային ուռուցքը այն ուռուցքն է, որն առաջանում է մարմնի ցանկացած այլ հատվածում և տարածվում է դեպի ոսկրեր:
Առաջնային ուռուցքները լինում են բարորակ (ոչ քաղցկեղային) կամ չարորակ (քաղցկեղային): Ոսկրերի քաղցկեղը կարող է առաջանալ մարմնի ցանկացած ոսկորում, բայց ամենատարածվածը ձեռքերի և ոտքերի խողովակավոր երկար ոսկրերն են:
Ոսկրերի քաղցկեղի ամենատարածված տեսակները ներառում են՝ օստեոսարկոմա, խոնդրոսարկոմա (աճառի քաղցկեղ) և Յունիգի սարկոմա (Ewing’s sarcoma):
Ամենատարածված ախտանիշներն են ցավը, ախտահարված շրջանում գործողությունների սահմանափակումը և կոտրվածքների բարձր վտանգը:
Գոյություն ունեն ախտորոշման մի շարք մեթոդներ, ներառյալ՝ ռադիոգրամ (ռենտգեն), ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրում, МРТ), ՀՇ (համակարգչային շերտագորւմ, КТ) հետազոտություններ և ոսկրերի սցինտիգրաֆիա (ռադիոիզոտոպների օգնությամբ կատարվող ախտորոշիչ մեթոդ): Այս հետազոտությունները կիրառվում են նաև դինամիկ հսկողության ժամանակ հիվանդությունը գնահատելու նպատակով:
Ոսկրերի ուռուցքների բուժման լավագույն տարբերակը բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցումն է, ինչը նշանակում է, որ տարբեր ոլորտի բժիշկներ միասին են կազմում բուժման ընթացքը, որպեսզի այն լավագույն կերպով համապատասխանի տվյալ հիվանդին: Սա բարելավում է ուռուցքի պատճառով ախտահարված վերջույթի ֆունկցիան, նվազեցնում է ցավը, և եթե կյանքին վտանգ սպառնացող վիճակ է առաջացել, ապա երկարացնում է կյանքի տևողությունը:
Բուժական առաջնային մեթոդներն են ռադիոթերապիան, քիմիաթերապիան, բիֆոսֆոնատները (ոսկրային զանգվածի կորուստը կանխարգելող դեղորայք) և վիրահատությունը:
Ի լրում թվարկածների, կան նաև համակարգային և տեղային մի շարք թերապիաներ, որոնք բուժում կամ ամոքում են ուռուցքը: Տեղային թերապիան ներառում է ԻՌ միջամտություններ, ինչպես օրինակ՝ էմբոլիզացիա, աբլացիայի տեխնիկաներ (ռադիոհաճախական աբլացիա, կրիոաբլացիա, միկրոալիքային աբլացիա, լազերային աբլացիա), վերտեբրոպլաստիկա և օստեոպլաստիկա (ոսկրի վերականգնողական վիրահատություն):
նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am