bool(true) Վարիկոցելե, ինչպես է ախտորոշվում և բուժվում
Դիմել բժշկի

Վարիկոցելե

Ի՞նչ է վարիկոցելեն

 

Վարիկոցելեն ամորձապարկի երակների լայնացումն է: Երակները, արյան միակողմանի հոսքի ապահովման համար ունեն փականներ, որոնք խոչընդոտում են արյան հետհոսքը: Վարիկոցելեի ժամանակ այդ փականները չեն գործում, ինչի պատճառով արյունը պահեստավորվում է ամորձապարկում: Այս երևույթը նման է երակների վարիկոզին, որն առաջանում է ոտքերում:

Վարիկոցելեն ազդում է վերարտադրողական ֆունկցիայի վրա, քանի որ այն կարող է նվազեցնել սերմնահեղուկի արտադրությունը և որակը, կարող է առաջացնել ամորձու ատրոֆիա:


 

Վարիկոցելեի ախտանիշները 

Սովորաբար վարիկոցելեն ընթանում է առանց ախտանիշների, բայց որոշ դեպքերում այն առաջացնում է ցավ, որը կարող է լինել բութ, ծանր, անհարմարության զգացումից մինչև սուր ցավ:

Ցավի առկայության պարագայում կարեի է նկատել, որ այն ուժգնանում է ֆիզիկական վարժությունների կատարելիս կամ շարժվելիս, ժամանակի ընթացքում այն վատթարանում է, ախտանիշները կարող են սրվել նաև մեկ օրվա կտրվածքով: Մեջքի վրա պառկած դիրքում նկատվում է ցավի մեղմացում:

 

Վարիկոցելեի ախտորոշումը

Ախտորոշման համար բժիշկը կատարում է ֆիզիկալ զննում, որի ընթացքում հիվանդը խոր շունչ է քաշում և պահում, մինչ բժիշկը զննում է ամորձապարկը, նաև կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ), որը թույլ է տալիս պարզել երակների լայնացումը, չափել արյան հոսքը: Վարիկոցելեն արտահայտվում է որպես զանգված ամորձապարկում:


 

Վարիկոցելեի բուժումը

Եթե վարիկոցելեն առաջացնում է ցավ, անպտղություն կամ ամորձու ատրոֆիա, անհրաժեշտ է բուժում անցնել: Գոյություն ունի բուժման երկու հիմնական եղանակ:

Վիրահատական մեթոդի ժամանակ վիրաբույժը կտրում է վարիկոցելեն սնուցող երակները, այսինքն՝ այն այլևս արյուն չի ստանում: Սա կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում:

Մյուս մեթոդը միջմաշկային մինիմալ ինվազիվ էմբոլիզացիայի մեթոդն է, որի ժամանակ ինտերվենցիոն ռադիոլոգը կաթետեր է ներմուծում աճուկից կամ թևից և պատկերային հսկողության պայմաններում այն ուղղում է ախտահարված երակի մեջ: Այնուհետև հեղուկ կամ մետաղական ագենտի միջոցով արգելափակում է արյան հոսքը դեպի տվյալ երակ: Այս մեթոդը նույնքան արդյունավետ է, որքան վիրահատական մեթոդը, և կրում է ավելի քիչ վտանգներ, ցավ և ապաքինման ժամանակ:

 



 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am