bool(true) Ստամքոս-12-մատնյա աղիքային ելքի խցանում
Դիմել բժշկի

Ստամոքս-12-մատնյա աղիքային ելքի խցանում

Ի՞նչ է ստամոքս-12-մատնյա աղիքային ելքի խցանումը

 

Սա ստամոքսաելքի խցանումն է, ինչի պատճառով ստամոքսի դատարկում (բեռնաթափում) տեղի չի ունենում: Հաճախ սա առաջանում է ստամոքս- 12 մատնյա աղիքային շրջանի, մասնավորապես՝ ստամոքսի կամ ենթաստամոքսային գեղձի ուռուցքային ախտահարման արդյունքում, թեև այլ պատճառներ նույնպես հավանական են:
 

Ախտանիշները

Ստամոքս-12 մատնյա աղիքային ելքի խցանման պարագայում հիվանդի մոտ առաջանում է սրտխառնոց, փսխում, քաշի կորուստ և որովայնում անհանգստության զգացում: Սա կարող է մեծապես վատթարացնել կյանքի որակը:


 

Ախտորոշումը

Ախտորոշումը փոքր ինչ դժվար է, քանի որ ախտանշանները նման են մի շարք այլ հիվանդությունների ու վիճակների ախտանիշների: Այնուամենայնիվ, ստամոքս-12 մատնյա աղիքային ելքի խցանումը կարող է հայտնաբերվել գործիքային հետազոտությունների օգնությամբ, ներառյալ՝ կոմպյուտերային տոմոգրաֆիա (ԿՏ) , մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ և էնդոսկոպիա:


 

Բուժումը

Կախված անհատական դեպքից, հիվանդի վիճակից՝ ընտրվում է բուժման վիրահատական կամ  ինտերվնցիոն ռադիոլոգիայի բուժական մեթոդ:

Վիրահատական եղանակով հաճախ հնարավոր չի լինում կարգավորել իրավիճակը, և չնայած վիահատական շրջանցումը (bypass) հնարավոր ամոքիչ (պալիատիվ) բուժում է, այն առնչվում է  վիրահատական բարձր վտանգի հետ:

Քաղցկեղային խցանման դեպքում, երբ այն հնարավոր չէ վիրահատական եղանակով վերացնել, համատեղ էնդոսկոպիկ և ԻՌ տեխնոլոգիաները կարող են բուժման այլընտրանք հանդիսանալ, օրինակ՝ 12-մատնյա աղիքում ստենտի տեղադրումը, ինչը թույլ է տալիս վերականգնել 12-մատնյա աղու խցանված լուսանցքը: Միջամտությունը կատարվում է էնդոսկոպիկ և ֆլուորոսկոպիկ համակցված հսկողության պայմաններում:

 


 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am