bool(true) Արգանդի միոմա
Դիմել բժշկի

Արգանդի միոմա

Ի՞նչ է արգանդի միոման

Արգանդի միոման (ֆիբրոիդ հանգույց) գնդաձև բարորակ ուռուցքային գոյացություն է, որը ձևավորվում և մեծանում է արգանդի պատի ներսում: Սա հիմնականում առաջանում է նախքան դաշտանադադարը: Սովորաբար հանդիպում են տարբեր չափերի մի քանի ֆիբրոիդներ: Դրանց առաջացման պատճառներն անհայտ են:

 

Ախտանիշները

Արգանդի միոման առաջացնում է ցավ, ճնշում կամ անբնական դաշտանային արյունահոսություն: Հնարավոր է առաջանա դաշտանի ծավալի, տևողության կամ հաճախության  մեծացում: Միոման մեծ չափերի պատճառով կարող է  ճնշում գործադրել միզապարկի կամ ուղիղ աղիքի վրա:
 

Ախտորոշումը

Մեծ չափերի միոման հնարավոր է բժիշկն ախտորոշի ֆիզիկալ զննության ընթացքում, սակայն մեծ մասամբ այն ախտորոշվում է ուլտրաձայնային հետազոտությամբ (ՈւՁՀ): Որոշ դեպքերում՝ բուժումը պլանավորելիս բժիշկն օգտագործում է նաև ՄՌՇ (մագնիսառեզոնանսային շերտագրում), որպեսզի ավելի մանրամասն տեղեկություն ստանա և գնահատի հիվանդությունը:


Բուժում                 

Այժմ հասանելի են արգանդի միոմայի բուժման տարբեր մեթոդներ, ներառյալ այնպիսիք, որոնք թույլ են տալիս պահպանել արգանդը: Բուժման մեթոդի ընտրությունը կախված է պացիենտի տարիքից և այն բանից, թե երեխա պլանավորելու է հետագայում:

Արգանդը չպահպանող բուժական մեթոդը հիստերէկտոմիան է, որը արգանդի վիրահատական հեռացումն է:

Արգանդը պահպանող բուժական մեթոդներն են միոմայի վիրահատական հեռացումը՝ միոմէկտոմիա և ԻՌ մեթոդը, որը կոչվում է արգանդային զարկերակների էմբոլիզացիա  (կամ՝ Արգանդի ֆիբրոիդների էմբոլիզացի՝ UFE): Այս միջամտության արդյունքում միոման արյունամատակարարող զարկերակի միջով արգելակվում է միոմայի արյան մատակարարումը:Հետագայում  հնարավոր է պահանջվի նաև հորմոնային թերապիա:






 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը` irg.am