bool(true) Մեխանիկական դեղնուկ՝ մաշկի դեղին գունավորման պատճառները
Դիմել բժշկի

Մեխանիկական դեղնուկ

Ի՞նչ է մեխանիկական դեղնուկը

Դեղնուկը մաշկի և տեսանելի լորձաթաղանթների դեղնումն է, ինչի պատճառ է հադիսանում արյան մեջ բիլիռուբինի մակարդակի բարձրացումը: Լեղուղիների խցանման, ինչպես նաև լյարդի մի շարք հիվանդությունների դեպքում զարգանում է դեղնուկ:
 

 

Ախտանիշները


Դեղնուկի գլխավոր ախտանիշը մաշկի և աչքերի լորձաթաղանթների դեղին գունավորումն է, մեզի գույնի մգացումը և կղանքի գունազրկումը: Հաճախ անհանգստացնում է մաշկային անտանելի քորը, որը քորելուց չի հանգստանում: Դեղնուկի ուշ փուլերում, երբ վրա է հասնում լյարդային խոր անբավարարություն, կարող է նկատվել ոտքերի այտուցվածություն, նյարդային գերգրգռվածություն, գիշերային անքնություն:

 

Ախտորոշումը

Մեխանիկական դեղնուկն ախտորոշվում է հիվանդի ֆիզիկալ քննությամբ, արյան լաբորատոր քննությամբ հայտնաբերվում է ընդհանուր բիլիռուբինի բարձրացում կապված բիլիռուբինի հաշվին,  կղանքը գունազրկվում է: Ուլտրաձայնային հետազոտության՝ ՈՒՁՀ արդյունքում հայտնաբերվում է լեղուղիների լայնացում (բիլիար հիպերտենզիա): Համակարգչային տոմոգրաֆիայի՝ ՀՏ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի՝ ՄՌՏ հետազոտության շնորհիվ, բացի լեղուղիների լայնացումից,  հնարավոր է դառնում ախտորոշել մեխանիկական դեղնուկի առաջացման պատճառը՝ ուռուցքային ախտահարում, լեղուղիները խցանող քարեր և այլն:
 

Բուժումը

Մեխանիկական դեղնուկի բուժումն  իրականացվում է անհետաձգելի կարգով, քանի որ մեխանիկական դեղնուկը հարաճուն կերպով առաջացնում է լյարդային անբավարարություն, ինչը հանգեցնում է  լյարդի ցիռոզի զարգացման:  Բուժումն ուղղված է լեղուղիները դրենավորող կամ ստենտավորող միջամտություններ իրականացնելուն՝  ինտերվենցիոն ռադիոլոգիայի նվազագույն իվազիվ տեխնոլոգիայով:

Լեղուղիների խցանման վերացման նպատակով կիրառվում են լեղուղիների ինտերվենցիոն ռադիոլոգիայի տեխնոլոգիաներ:

 



 

 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am