bool(true) Կաթված, ախտանիշները, բուժումը
Դիմել բժշկի

Կաթված

Ի՞նչ է կաթվածը

 

Գլխուղեղը սնուցող արյունատար անոթներում արյան հոսքի խանգարումը հանգեցնում է կաթվածի (инсульт), ինչի արդյունքում առաջանում են նյարդաբանական ախտանիշներ՝ պարալիչ՝ վերջույթների շաժունակության խանգարում, խոսքի աղավաղում:

Քանի որ ուղեղը թթվածնի երկարատև պակասից լուրջ վնասներ է կրում, կաթվածի ժամանակ շատ կարևոր է նվազագույնի հասցնել ախտանիշների առաջացման և առաջին բուժօգնության միջև ընկած ժամանակահատվածը:

Ախտանիշները

Կաթվածի ամենատարածված ախտանիշներն են մկանների թուլությունը, պարալիչը, բերանի միակողմանի թուլացումը, խոսքի աղավաղումը: Ինչպե՞ս հասկանալ, որ մարդու մոտ կաթված է:
Փնտրեք հետևյալ նշանները.

դեմք – արդյո՞ք դեմքը միակողմանի թուլացած է, ժպիտն անհավասար է,

ձեռքեր – կարողանու՞մ է երկու ձեռքերը վեր բարձրացնել և այդպես պահել,

խոսք – կարողանու՞մ է խոսել, արդյո՞ք բառերը հասկանալի կերպով է արտաբերում,

Հիշե՛ք, որ այս դեպքում ամենակարևորը ժամանակն է, հարկավոր է անհապազ շտապ օգնություն զանգահարել և նկարագրել իրավիճակը:

 

Ախտորոշումը

Նյարդաբանական արագ զննումից հետո բժիշկը կկատարի ախտորոշում: Ներգանգային արյունազեղումը ախտորոշելու համար կատարվում է համակարգչային շերտագրում՝ ՀՏ կամ մագինսառեզոնանսային տոմգրաֆիա՝ ՄՌՏ հետազոտություն:

 

Կաթվածի բուժումը

Մեծ մասամբ, որպես առաջին բուժօգնություն հիվանդին ներերակային եղանակով հաղորդվում է դեղամիջոց, որը վերացնում է արյան մակարդուկները (այն պարագայում, երբ կաթվածի պատճառը արյունազեղումը չէ! ): Սա կոչվում է ֆիբրինոլիտիկ թերապիա: Եթե արյան խցանումը համեմատաբար մեծ անոթում է և հիվանդը չի համապատասխանում ֆիբրինոլիտիկ թերապիային կամ վերջինս ցանկալի արդյունք չի ապահովում, ապա կատարվում է ներանոթային թերապիա: Այս միջամտության ժամանակ ինտերվենցիոն ռադիոլոգը մինիմալ ինվազիվ եղանակով վերացնում է արյան մակարդուկը ռենտգենային հսկողության պայմաններում՝ հատուկ միկրոկաթետերների օգնությամբ:

Սուր կաթվածի դեպքում հիվանդը սովորաբար բուժում է ստանում և որոշ ժամանակ անցկացնում հիվանդանոցում:

 


 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am