bool(true) Էմպիեմա՝ թարախակույտ, ախտանիշներ, ախտորոշում և բուժում
Դիմել բժշկի

Էմպիեմա (թարախակույտ)

 

Ի՞նչ է Էմպիեման

Էմպիեման խոռոչավոր օրգանում կամ մարմնի բնական խոռոչներում թարախի կուտակումն է:

Երբ թարախակույտն առաջանում է պլևրալ (թոքամզային) խոռոչում, այսինքն թոքերը պատող բարակ թերթիկների միջև եղած տարածությունում, ապա այն անվանում ենք պլևրայի էմպիեմա (թոքամզային ներթարախակույտ): Սովորաբար սա առաջանում է վարակի պատճառով, որը թոքից փոխանցվում է թոքամզային խոռոչ, բայց կարող է առաջանալ ցանկացած այլ բանից, ինչը տվյալ տարածքի համար վարակի աղբյուր է հանդիսանում:

Լեղապարկի էմպիեման հիմնականում առաջանում է լեղապարկի արտահայտված բորբոքումից, երբ լեղաքարերը խցանում են լեղապարկի ծորանը և լեղու արտահոսքը լեղապարկից կանգ է առնում:

 

Էմպիեմայի ախտանիշները

 

Էմպիեմայով հիվանդներից շատերի մոտ դիտվում է հոգնածություն, թուլություն, տենդ, սարսուռ, քրտնոտություն և քաշի կորուստ, բայց տարեց և դիաբետով տառապող հիվանդների մոտ հնարավոր է բնորոշ ախտանիշներ չդրսևորվեն:

Այլ ախտանիշները կախված են էմպիեմայի տեղակայումից: Պլևրալ (թոքամզային) էմպիեմայի դեպքում հնարավոր է առաջանա շնչարգելություն, հազ և կրծքավանդակի ցավ, իսկ ահա լեղապարկի էմպիեմայի դեպքում առավել հավանական ախտանիշներն են սրտխառնոցը, փսխումը, որովայնի վերին աջ կամ վերին միջին հատվածի շարունակական և ուժգին ցավը, որը կարող է ճառագայթել դեպի աջ ուս և թիակ:

 

Էմպիեմայի ախտորոշումը

Արյան քննությունն օգնում է հայտնաբերել վարակի առկայությունը օրգանիզմում: Էմպիեմայի ախտորոշումը հաստատելու և դրա տեղակայումը ու պատճառը որոշելու համար կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն, կրծքավանդակի ռենտգեն և ՀՇ (համակարգչային շերտագրում) հետազոտություններ:

 

Էմպիեմայի բուժումը

Նախ, վարակը վերահսկելու համար բժիշկը նշանակում է հակաբիոտիկներ: Եթե սա բավարար չէ, թարախը վերացնելու համար բժիշկը կատարում է նվազագույն ինվազիվ միջամտություն, որը կոչվում է միջմաշկային դրենավորում: Այս միջամտության ժամանակ ինտերվենցիոն ռադիոլոգը, պատկերային (ճառագայթային) հսկողության պայմաններում մաշկի միջով հատուկ դրենաժային խողովակ է ներմուծում և դրենավորում թարախը: Օրգանիզմում գրեթե ցանկացած տեղակայում ունեցող թարախակույտը ինտերվենցիոն ռադիոլոգը կարող է դրենավորել նվազագույն ինվազիվ ճանապարհով տեղային անզգայացման պայմաններում՝ օրգանիզմին չհասցնելով վնաս: Ադեկվատ դրենավորման պարագայում հիվանդի վիճակը անմիջապես լավանում է:

 


 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am