bool(true) Դռներակային գերճնշում կամպորտալ հիպերտենզիա, ախտանիշներ, ախտորոշում և բուժում
Դիմել բժշկի

Դռներակային գերճնշում (պորտալ հիպերտենզիա)

Ի՞նչ է դռներակային գերճնշումը

Դռներակային գերճնշումը լյարդի քրոնիկ հիվանդության լուրջ բարդություն է, որը դռներակային համակարգում արյան բարձր ճնշումն է: Դռներակային համակարգը տեղափոխում է արյունը ստամքոսից, աղիներից, լեղապարկից և ենթաստամոքսային գեղձից դեպի լյարդ: Դռներակային գերճնշման ամենատարածված պատճառներն են լյարդի ցիռոզը և շրջակա երակներում թրոմբի առկայությունը:

Դռներակային գերճնշման ախտանիշները

Դռներակային գերճնշման գլխավոր ախտանիշները և բարդություններն են ստամոքս-աղիքային արյունահոսությունը, որովայնի խոռոչում հեղուկի կուտակումը (ասցիտ),  ուղեղի ֆունկցիայի խանգարումը (էնցեֆալոպաթիա), ինֆեկցիան և երիկամային անբավարարությունը:

 

Ախտորոշումը

Գոյություն չունի հետազոտության առանձնահատուկ մեթոդ, որը կպարզի դռներակային գերճնշումը, ախտորոշումն իրականացվում է  հիմք ընդունելով առկա ախտանիշները՝  ասցիտ և վարիկոզ լայնացած երակներ և այլն: Ախտորոշման համար կիրառվում են նաև գործիքային հետազոտության մեոդներ՝ ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ), ՀՇ (համակարգչային շերտագրում, КТ) և ՄՌՇ (մագինսառեզոնանսային շերտագրում, МРТ), էնդոսկոպիկ հետազոտություն:

 

Դռներակային գերճնշման բուժումը

Դռներակային գերճնշման և դրա բարդությունների համար գոյություն ունեն բուժական տարբեր մեթոդներ, ներառյալ՝  էնդոսկոպիկ թերապևտիկ միջամտություններ, վիրահատություն և ինտերվենցիոն ռադիոլոգիա (ԻՌ): ԻՌ միջամտություններից է, օրինակ՝ տրանսյուգուլար ներլյարդային պորտոսիստեմիկ շունտավորումը (TIPS), որի ժամանակ ինտերվենցիոն ռադիոլոգը ստենտ է (մետաղյա խողովակ) տեղադրում դռներակի և լյարդային երակի միջև, ինչը թույլ է տալիս բեռնաթափել դռներակային համակարգը` նվազեցնելով արյան գերճնշումը դռներակում:

Միջամտության նպատակն է նվազեցնել արյան ճնշումը վարիկոզ լայնացած երակներում, կանխարգելել լայնացած երակներից արյունահոսությունը և նվազեցնել ասցիտի առաջացման վտանգը:




 

նյութի աղբյուրը՝ cirse.org
թարգմանությունը՝ irg.am