Դիմել բժշկի

Մեխանիկական դեղնուկ

Լեղին մարսողական ֆերմենտ է, որն իրենից ներկայացնում է մուգ դեղին գույնի հեղուկ: Արտադրվում է լյարդի բջջի (հեպատոցիտ) կողմից: Լյարդի բջջից արտազատվելով՝ լեղին լեղուղիների միջով տրանսպորտի է ենթարկվում դեպի լեղապարկ և տասներկու-մատնյա աղիք, որտեղ մասնակցում է սննդի մարսման գործընթացին: Լեղապարկը հանդիսանում է լեղու ռեզերվուար, որտեղից լեղու արտազատում է պահանջվում մարսողական ակտիվ պրոցեսների ժամանակ, որպեսզի 12-մատնյա աղիքում ապահովվի լեղու առավելագույն քանակ:

  


Լեղու բաղադրությունը՝
 

Բաղադրիչներ Լյարդում լեղի Լեղապարկում լեղի
Լեղաթթուներ 35.0 310
Լեղային պիգմենտներ 0.8-1.0 3.1-3.2
Խոլեստերին ~3,0 25,0 — 26,0
Ֆոսֆոլիպիդներ 1,0 8,0

 

 

 

Լեղապարկում լեղու տարբեր բաղադրիչների դիսբալանսի հետևանքով լեղապարկում առաջանում են քարեր:

 

 

Լեղապարկից, հաճախ, քարերը միգրացիայի են ենթարկվում դեպի ընդհանուր լեղածորան (խոլեդոխոլիտիազ), որի հետևանքով լեղու բնականոն արտահոսքը դեպի 12-մատնյա աղի խանգարվում է, և, որպես լեղաքարային հիվանդության բարդություն, հանգեցնում է մեխանիկական դեղնուկի զարգացման:

Մեխանիկական դեղնուկ կարող է առաջանալ լեղային համակարգի (բիլիար ծառի- Biliary tree) տարբեր հատվածներում առաջացող ուռուցքային ախտահարումների դեպքում: Օրինակ՝ այս հատվածի ամենահաճախ հանդիպող ուռուցքային ախտահարումներից է չբուժված լեղաքարային հիվանդության հետևանքով առաջացած լեղապարկի քաղցկեղը:
 

 

 

Մեխանիկական դեղնուկ կարող է առաջանալ լեղուղիների տարբեր հատվածներում առաջացած ուռուցքային պրոցեսի արդյունքում:

 

 

Մեխանիկական դեղնուկ կարող է առաջանալ նաև ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում:

 

 

 

 

Լյարդի դրունքի լիմֆատիկ հանգույցների մետաստատիկ ախտահարումները, ինչպես նաև լյարդի հյուսվածքի մետաստազները նույնպես կարող են հանգեցնել մեխանիկակն դեղնուկի առաջացման:
 

Մեխանիկական դեղնուկը կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն է, և ժամանակին չբուժելու դեպքում այն առաջացնում է լյարդային խոր անբավարարություն (ցիռոզ) ինչն ավարտվում է մահով:

Տեսանելի առաջին ախտանիշներն են մեզի գույնի մգացումը, մաշկի և աչքերի եղջերաթաղանթի դեղին գունավորումը, մաշկային անտանելի քորը:

 

Արյան լաբորատոր քննությունով արյան շիճուկում հայտնաբերվում է ընդհանուր բիլիռուբինի մակարդակի բարձրացում, հիմնականում՝ կապված բիլիռուբինի հաշվին: Ուշացած դեղնուկի ժամանակ նաև խախտվում են արյան մակարդելիության ցուցանիշները.առաջանում է թերմակարդելիություն, ալբումինի ցուցանիշի նվազում՝ հիպոալբումինեմիա: Ավելի ուշ փուլերում գումարվում է նաև որովայնում ազատ հեղուկի կուտակումը՝ ասցիտ:

Դեղնուկի առաջացման սկզբից 20-30 օր անց ադեկվատ բուժման բացակայության դեպքում առաջանում է բիլիար ցիռոզ:

Բուժման առանցքային և հիմնական մեթոդներ են մինիմալ ինվազիվ լեղուղիների միջամտությունները, որոնք թույլ են տալիս ապահովել լեղուղիներից լեղու էվակուացիան: Դեղորայքային բուժումն առանց վիրահատական միջամտության անարդյունավետ է մեխանիկական դեղնուկի բուժման պարագայում: