Դիմել բժշկի

Հիդրոթորաքս

Հիդրոթորաքսը ոչ բորբոքային բնույթի հեղուկի կուտակումն է պլևրալ խոռոչում:

 


Կարող է առաջանալ սրտային անբավարարության դեպքում, մեծ արյան շրջանառության օղակում արյան հոսքի խանգարման հետևանքով, երիկամի հիվանդությունների դեպքում, հատկապես՝ նեֆրոտիկ համախտանիշի ձևավորման պարագայում, լյադի ցիռոզի դեպքում, զանազան գենեզի ասցիտների, ներծծման խանգարման համախտանիշի, ալիմենտար դիստրոֆիայի, միկսեդոմայի, և միջնորմի գոյացությունների դեպքում:

 

Պատճառագիտություն


Սրտային անբավարարության դեպքում պլևրալ խոռոչներում հեղուկի կուտակման հիմնական մեխանիզմը հանդիսանում է արյան մեծ և փոքր շրջանառությունում հիդրոստատիկ ճնշման բարձրացումը:

Երիկամների հիվանդության, ներծծման խանգարման համախտանիշի, ալիմենտար դիստրոֆիայի և միկսեդեմայի դեպքում առաջացած հիդրոթորաքսը պայմանավորված է որպես հիպոալբումինեմիայի հետևանք արյան պլազմայում օնկոտիկ ճնշման նվազմամբ:

Հիդրոթորաքսի զարգացումը ասցիտի և պերիտոնեալ դիալիզի դեպքում պայմանավորված է որովայնի խոռոչից հեղուկի անմիջականորեն տրանսֆորմացիայով դեպի պլևրալ խոռոչ՝ ստոծանու բացվածքների միջով: Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ ներորովայնային ճնշումը չափազանց բարձր է:

Լյարդի ցիռոզի պարագայում հիդրոթորաքսը կարող է պայմանավորված լինել ինչպես հիպոալբումինեմիայով, այնպես էլ որովայնի խոռոչից ասցիտիկ հեղուկի անցումով դեպի պլևրալ խոռոչ:

Միջնորմի ուռուցքների դեպքում հիդրոթորաքսը առաջացումը պայմանավորված է լիմֆայի և արյան շրջանառության տեղային խանգարմամբ:

Սրտի հիվանդությունների դեպքում կարող է առաջանալ ասցիտ՝ պայմանավորված արյան շրջանառության խանգարման հետ:

 

Կլինիկական պատկերը

Հիդրոթորաքսի կլինիկական պատկերը որոշվում է պլևրալ խոռոչներում հեղուկի ծավալով և հիվանդության ախտանիշներով:

Մեծ մասամբ հիդրոթորաքսը լինում է երկկողմանի: Պլևրալ խոռոչի հեղուկի քանակը կարող է լինել աննշան կամ զանգվածային՝ հասնելով մի քանի լիտրի:

Հեղուկի զգալի կուտակումը պլևրալ խոռոչներում հանգեցնում է թոքերի ճնշման և միջնորմի օրգանների տեղաշարժի: Այս դեքում դրսևորվում են շնչական անբավարարության ախտանշանները՝ հևոց, ցիանոզ:

Տենդը և կրծքավանդակում ցավերը բնորոշ չեն:

Հիդրոթորաքսը հաճախ ուղեկցվում է պերիֆերիկ այտուցներով, ենթամաշկային ճարպաբջջանքի տարածուն այտուցներով (անասարկա), պերիկարդում տրանսուդատի կուտակմամբ՝ հիդրոպերիկարդ:

Հիվանդների մոտ հիմնականում հայտնաբերվում է սրտի, երիկամի, լյարդի ծանր հիվանդություններ և այլ ախտաբանական իրավիճակներ, որոնք հանդիսանում են հիդրոթորաքսի պատճառ:

 

Ախտորոշումը

Հիվանդի` հեղուկի կուտակման զոնայից վեր ֆիզիկալ քննությամբ հնարավոր է լինում հայտնաբերել ձայնային դողի թուլացում կամ անհետացում, խլացած կամ բութ պերկուտոր հնչյուն վերին թեք սահմանով, շնչական աղմուկի բացակայություն:

Ռենտգենաբանական հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել հեղուկի հոմոգեն շողքը վերին սահմանով, որը տեղաշարժվում է կռանալուց: Պլևրալ հեղուկի ճշգրիտ հայտնաբերման համար պարտադիր հետազոտության մեթոդ է համարվում ռենտգենաբանական քննությունը լատերապոզիցիայում: ՈւՁՀ-ի օգնությամբ հնարավոր է հայտնաբերել նույնիսկ չնչին քանակի հեղուկ կուտակումը և ընտրել ճշգրիտ դիրք պլևրալ պունկցիայի համար:

Հիդրոթորաքսի ժամանակ պլևրալ պունկցիան կրում է բուժիչ- ախտորոշիչ բնույթ: Զանգվածայի հիդրոթոաքսի դեպքում բացի բուժական էֆեկտից այն հնարավորություն է տալիս պարզել պունկտատի բնույթը և կատարել տարբերակիչ ախտորուշում՝ պլևրիտի , հեմոթորաքսի և խիլոթորաքսի հետ:

Պլևրիտի ժամանակ պլևրալ խոռոչում կուտակվող տրանսուդատը, ի տարբերություն էքսուդատի, իրենից ներկայացնում է թափանցիկ դեղնացորենագույն հեղուկ՝ երբեմն հեմոռհագիկ բնույթի, որը չունի հոտ: Սպիտակուցի քանակը չի գերազանցում 30գ/լ, Ֆիբրինոգենի պարունակությունը աննշան է: Ցենտրիֆուգելուց հետո մանրադիտակային հետազոտության ժամանակ նստվածքում հայտնաբերվում են էնդոթելի բջիջներ (մեզոթել), ոչ մեծ քանակով լեյկոցիտներ՝ 1000< 1 մկլ:
 

Բուժումը

Հիդրոթորաքսի բուժումն ուղղված է հիվանդության հիմնական պատճառի վերացմանը (սրտային անբավարարություն, ցիռոզ և այլն): Զանգվածային հիդրոթորաքսն ուղեկցվում է շնչական անբավարարությամբ, ցուցվում է թորակոցենտեզ՝ պլևրալ խոռոչից հեղուկի հեռացում: