Դիմել բժշկի

Աբսցես

Աբսցեսը (թարախակույտ) օջախային թարախային բորբոքում է, որը բնութագրվում է թարախով լցված խոռոչի առաջացմամբ: Աբցեսը զարգանում է երբ բորբոքման օջախում տեղի է ունենում հյուսվածքի մեռուկացում, այն ներծծվում է լեյկոցիտներով և լուծվում պրոտեոլիտիկ ֆերմենտների ազդեցությամբ, (վերջիններս արտադրվում են լեյկոցիտների մահանալուց):

 


Առաջացած թարախակույտը սահմանազատվում է հարևան հյուսվածքից հատիկավոր հյուսվածքի շերտով, որը հարուստ է մազանոթներով: Այդ մազանոթների պատերից տեղի է ունենում լեյկոցիտների խիստ արտագաղթ, այսինքն՝ կարծես առաջանում է թաղանթ: Այդ թաղանթն արտաքինից կազմված է շարակցական հյուսվածքի թելերից, որոնք հարում են չփոփոխված հյուսվածքին, իսկ ներսից` հատիկավոր հյուսվածքից և խիտ թարախից:

 


 

Աբսցեսի զարգացումը պայմանավորված է օրգանիզմ ներթափանցած թարախածին միմրոօրգանիզմաներով,ինչը տեղի է ունենում վնասված մաշկի կամ լորձաթաղանթների միջով կամ արյունատար ավշային համակարգով՝ թարախային այլ օջախից:



Պատճառագիտություն


Աբսցեսի հարուցիչ է համարվում խառը բակտերիալ միկրոֆլորան, որտեղ գերակշռում են ստրեպտոկոկային և ստաֆիլոկոկային վարակը, աղիքային և այլ տեսակների հետ: Վերջին տարիներին ապացուցվել է, որ աբսցեցի առաջացման մեջ դեր ունեն անաերոբ միկրոբները, ինչպես նաև անաերոբ և աերոբ համակցված վարակները:
 

Կլինիկական պատկերը


Աբսցեսն առանձնանում է բարձր պոլիմորֆիզմով, դրսևորումը կախված է պատճառագիտությունից, չափսերից և տեղակայումից:

Մակերեսային տեղակայման աբսցեսները միշտ ունենում են բորբոքման բոլոր 5 դասական ախտանիշները.

1. կարմրություն
2. այտուց
3. մարմնի ջերմաստիճանի բարձրացում
4. ցավ
5. ֆունկցիայի խանգարում

Մակերեսային աբսցեսի հիմնական ախտանիշը ֆլուկտուացիան է:
 

Սառը աբսցես


Սառը աբսցեսը թարախի կուտակումն է սահմանափակ տարածությունում (հիմնաականում՝ ոչ մեծ) առանց բորբոքման տեղային կամ ընդհանուր ռեակցիայի դրսևորման (ցավ, մաշկի կարմրածություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում), ինչը բնորոշ է աբսցեսին: Հանդիպում է հիմնականում շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ, կամ ոսկրահոդային տուբերկուլյոզի որոշակի փուլերի ժամանակ կամ ակտինոմիկոզի:

Աբսցես կարող է առաջանալ որովայնի խոռոչի օրգանների սուր բորբոքային հիվանդությունների հետևանքով՝ ապենդիցիտ, խոլեցիստիտ, պանկրեատիտ, ստամոքսի և 12 մատնյա աղու թափածակված խոց: Վնասվածքների արդյունքում, հաճախ աբսցեսներ որովայնի խոռոչում և օրգանիզմի այլ հատվածներում առաջանում են հետվիրահատական բարդությունների արդյունքում՝ աղիքային կարերի անբավարարություն և այլն: Աբսցես կարող է առաջանալ օրգանիզմի ցանկացաց հյուսվածքում և օրգանում:
 

  


Ժամանակին և ճշգրիտ բուժական միջոցառումներ չիրականացնելու դեպքում աբսցեսը կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացող բարդությունների՝ ինչպիսին է օրինակ սեպսիսը (արյան վարակ):
 

Աբսցեսի բուժումը


Աբսցեսի արդյունավետ բուժման մեթոդ են ինտերվենցիոն ռադիոլոգիայի մինիմալ ինվազիվ, աբսցեսը դրենավորող մեթոդները: Աբսցեսի դրենավորող միջամտությունները կատարվում են ՈՒՁՀ, Ռենտգեն և ԿՏ պատկերների հսկողության ներքո: