Դիմել բժշկի

Ինտերվենցիոն Ռադիոլոգիայի Խումբ

Ինտերվենցիոն ռադիոլոգիայի գործնական ակտիվ աշխատանքը Հայաստանում սկսվել է 2013 թ-ից, երբ առաջին անգամ մեր կողմից սկսվեցին իրագործվել մինիմալ ինվազիվ միջամտություններ` ճառագայթային ախտորոշման սարքավորումների հսկողության ներքո: Առաջին միջամտություններից  էին մեխանիկական դեղնուկի ժամանակ լեղապարկի միջմաշկային դրենավորումները (Percutaneouse Drainage), ներլյարդային և արտալյարդային լեղուղիների միջմաշկային միջլյարդային դրենավորումները (PTBD), որովայնի խոռոչի պարենխիմատոզ օրգանների (լյարդ, երիկամ) ինչպես նաև արտաօրգանային ուռուցքային ախտահարումներից ասեղային, տրեպանացիոն բիոպսիաները ՈՒՁ հսկողության ներքո, հետվիրահատական բարդությունների ժամանակ տարբեր տեղակայման վարակված հեղուկ կուտակումների միջմաշկային դրենավորող միջամտությունները: